ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երեկոյան` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը Պետրոսի հյուրն էր

Երեկոյան` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը Պետրոսի հյուրն էր
02.05.2024 | 13:11

Խաբեբայության վարպետը մի ինչ որ պահի սկսեց gpc համակարգի վրա բոչկա գլորել, որպեսզի ապացուցի Ադրբեջանի իրավունքների և ցանկությունների իսկությունը։ Հետզհետե տարվելով իր տեխնիկական անգրագիտության մեջ, նա հայտարարեց, որ GPC համակարգը, որով իբրև թե գծվում է սահմանը, միշտ չէ, որ հստակ է աշխատում և շատ դեպքերում գետնի վրա կատարած դիտարկման և տիեզերքից արբանյակների կողմից արձանագրվող տվյալների միջև կա մեծ խզում, որը կարող է կազմել մինչև վաթսուն մետր։

Ակնհայտ է, որ գյուղերում հեռուստացույցով Պետրոսին դիտողները չգիտեն GPC համակարգի տեխնիկական մանրամասների մասին և չէին կարող պատկերացնել, որ անճշտության մասին միամիտ սուտը ՀՀ գլխավոր խաբեբան օգտագործելու է սահմանազատվող տարածքում ազերիներից դիրքը չվերցնելու հարցը կոծկելու նպատակով։

Որպեսզի միանգամից բացահայտենք դրա ոչ պատահական սուտը, ներկայացնում ենք որոշ տեխնիկական տվյալներ GPC համակարգի վերաբերյալ։

GPS-ը (անգլերեն՝ Global Positioning System) ամերիկյան գլոբալ դիրքավորման համակարգ է, կարդացեք GPS, ինչպես նաև GPS (գլոբալ դիրքորոշման համակարգ) արբանյակային նավիգացիոն համակարգ է, որը չափում է հեռավորությունը, ժամանակը և որոշում WGS 84 համաշխարհային կոորդինատային համակարգում գտնվելու վայրը: Թույլ է տալիս գրեթե ցանկացած եղանակը, որոշում է գտնվելու վայրը Երկրի վրա (բացառությամբ բևեռային շրջանների) և մերձերկրյա տարածության:

Համակարգը մշակվել, ներդրվել և շահագործվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից:

Հորիզոնական հարթությունում ժամանակակից GPS ընդունիչների բնորոշ ճշգրտությունը մոտավորապես 6-8 մետր է՝ լավ արբանյակային տեսանելիությամբ և ուղղիչ ալգորիթմների օգտագործմամբ:

ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Եվրամիությունում և Հնդկաստանում կան WAAS, EGNOS, MSAS և այլ կայաններ, որոնք փոխանցում են դիֆերենցիալ ռեժիմի ուղղումներ, ինչը թույլ է տալիս այդ երկրներում սխալը նվազեցնել մինչև 1-2 մետր:

2010 թվականից տիեզերք են արձակվել GPS տարբերակի IIF արբանյակները, որոնք շատ ավելի բարձր ճշգրտություն են ապահովում կոորդինատների որոշման հարցում։

Եթե GPS IIA/IIR/IIR-M սարքերը ունեն 6 մետր սխալ, ապա նոր արբանյակների օգնությամբ հնարավոր է որոշել տեղը 60-90 սմ-ից ոչ ավելի սխալով։

Տեխնիկական տվյալների իրական մեծությունների և ՀՀ ղեկավարի պատկերացումների տարբերությունները վկայում են, որ մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ, որը փորձում է ամեն ինչում ստել և խաբել։

Եվ դա այն նույն կերպարն է, ով պնդում էր, որ «Իսկանդերը» տասը տոկոսով է կրակել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ